Ներկայացնելով 2010 թվականին լույս տեսած «Տոնը եւ տոնահանդեսի մշակույթը Հայաստանում» գիրքը՝ «Առավոտի» աղբյուրներից մեկը նշեց, որ այն նախապես պետք է հրատարակվեր մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ, սակայն ֆինանսավորումը դադարեցվել էր այն պատճառով, որ գրքում տեղ են գտել լուսանկարներ, թե ինչպես էր «Սկսել ա» կազմակերպությունը 2007-ի փետրվարին նշել «Բարեկենդան» տոնը: Փորձեցինք լուրը ճշտել գիրքը հրատարակության նախապատրաստած ազգագրագետ Հրանուշ Խառատյանից, եւ մեկնաբանությունների հետ միասին՝ նա մեզ տրամադրեց մշակույթի նախարարության մասնագիտական խորհրդի որոշումը: Այնտեղ կային նաեւ այսպիսի դիտողություններ զետեղված լուսանկարների մասին. «238-րդ էջի 1-ին նկարը՝ անհասկանալի է, թե ումի՞ց կամ ինչի՞ց պետք է երիտասարդները չվախենան», կամ «243-րդ էջի «սկսել ա» խորագրով փուչիկները ոչ մի կապ չունեն բարեկենդանի հետ, քանի որ բարեկենդանի ընթացքում ավանդական այդպիսի կարգախոս չի եղել»: Փաստի առնչությամբ մեկնաբանություններ ստացանք նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունից: Մանրամասն՝ առաջիկայում: