Աշխարհի ամենամեծ սոցցանցը, որն ունի արդեն 600 մլն օգտագործող, մոտակա ժամանակում նախատեսում է փոխել էջերի դիզայնը: Այս նպատակով «Facebook»-ը գնել է «Sofa» ընկերությունը, որը զբաղվում է ինտերֆեյսային ու հավելվածային դիզայնով: Ըստ կնքված համաձայնագրի՝ «Sofa»-ի աշխատակիցները մոտակա շաբաթների ընթացքում Ամստերդամից կտեղափոխվեն Պալո Ալտո: Այս մասին հաղորդում է ընկերության պաշտոնական բլոգը: Թե որքան է վճարել «Facebook»-ը «Sofa»-ի դիմաց, չի հաղորդվում: