Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ՝ ԱՐԵՎԱՅՐՈՒՔ ԸՆԴՈՒՆԵԼԸ

Հունիս 15,2011 00:00

Բրիտանացի մաշկաբանները կազմել են մաշկի այն տիպերի ցուցակը, որոնք առավել հակված են մաշկի քաղցկեղի։ Նման մաշկի տեր մարդիկ պետք է հատուկ ուշադրություն դարձնեն արեւի տակ մնալու ժամանակին, հայտնում է med2.ru-ն։

Եվ այսպես, արեւից պետք է զգուշանան բաց գույնի մաշկով մարդիկ, ովքեր վառվում են արեւից եւ վատ արեւայրուք ստանում, մարդիկ, ովքեր շատ պեպեններ եւ խալեր ունեն, բաց գույնի աչքեր եւ մազեր ունեցող անձինք, մաշկի քաղցկեղով հիվանդ հարազատներ ունեցողները: Անհանգստացնող պետք է լինի ասիմետրիկ դարձած խալը, եթե փոխվել է դրա գույնը եւ մեծացել է չափը։ Սա կարող է մելանոմայի նախանշան լինել։ Նման դեպքերում պետք է անհապաղ դիմել մաշկաբանի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել