Լրահոս
Օրվա լրահոսը

Է՞լ ինչ գիտեք

Հունիս 15,2011 00:00

\"\"ARIES CATERING ընկերությունը հունիսի 11-ին ONE Club-ի հետ համատեղ կազմակերպել էր Arabian night (արաբական գիշեր) երեկույթը: Ինչպես տեղեկանում ենք այդ մասին «Առավոտին» ուղարկված հաղորդագրությունից՝ «Երեկույթի ամենաթեժ պահին \"\"ARIES CATERING-ը մատուցեց հյուրերին խոստացված անակնկալը: Չորս հաղթանդամ տղամարդ՝ մերկիրաններով եւ սպիտակ գլխաշորերով, իրենց ուսերին ներս բերեցին սպիտակ մետաքսով զարդարված սկուտեղը: Արաբական ռիթմերի ներքո դանդաղ մոտենալով՝ նրանք զգուշությամբ դրեցին սկուտեղը բարին: 2,5 մ երկարություն ունեցող շքեղ սկուտեղին պառկած էր մերկ կին, որի մարմնին դրված էր մի քանի տասնյակ կանապե: Առաջին անգամ Հայաստանում հյուրերի դատին հանձնվեց նոր պրոդուկտ քեյթրինգի ոլորտում՝ հյուրասիրություն՝մատուցված մերկ կնոջ վրա կամ “կենդանի սեղան»:

Հետաքրքիր է՝ հաջորդը ում մտքով կանցնի կազմակերպել երեկույթ՝ «կենդանի աթոռներով» կամ, ասենք, «կենդանի գորգով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել