Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԼԱԽՈՎՆ ԷԼ ԱՄՈՒՍՆԱՑԱՎ

Հունիս 15,2011 00:00

\"\"Հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը ամուսնացել է: Իր հարսանյաց հանդեսը նա կազմակերպել է Ֆրանսիայի Վերսալյան ապարանքում: Հաղորդավարի ընտրյալը «HFS» հրատարակչական տան տնօրենի աղջիկն է՝ Նատալյա Շուկլեւան: Dni.ru-ի փոխանցմամբ, նախապես հարսանյաց հանդեսը պլանավորված էր հուլիս ամսին, բայց ԶԼՄ-ների հետաքրքրությունից հեռու մնալու համար՝ նորապսակները փոխել էին հանդեսի օրը: Ընդհանրապես, նրանց սիրո պատմության մանրամասները միշտ գաղտնի են պահվել: Միայն հայտնի էր, որ հարսանիքը լինելու է Ֆրանսիայում:

Այն կայացավ նեղ ընտանեկան շրջանակում, Վերսալի ապարանքում: Այդ ապարանքի սրահի վարձակալությունը միայն արժե 150 000 եվրո: Հարսանեկան զգեստի համար հարսնացուն ծախսել է 50 հազար եվրո: Այն կարել էր հարսանեկան շորերի հայտնի դիզայներ Վերա Վոնգը: Ամբողջ հարսանեկան արարողության համար ծախսվել է մոտավորապես կես միլիոն եվրո: Նորապսակներն իրենց առաջին ամուսնական գիշերն անցկացրել են աշխարհի ամենաթանկ հյուրանոցներից մեկում՝ փարիզյան «Le Meurice»-ում, որտեղ VIP սենյակի մեկ գիշերվա արժեքը 4 հազար եվրո է: Սիրո այդ արքայական գիշերը նորապսակներին նվիրել էին նրանց ընկերները:

Հարսանիքից առաջ Մալախովը սիրելիին նվիրել էր շքեղ մատանի՝ ադամանդե քարերով, որի արժեքը տատանվում է 100-ից 150 հազար եվրոյի սահմաններում:

Զույգը չի պատրաստվում Փարիզում երկար մնալ, քանզի Մալախովը չի կարող ընդհատել իր հեղինակային «Пусть говорят» հաղորդաշարի նկարահանումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել