Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԹ

Հունիս 15,2011 00:00

Երեկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամում կայացավ ասուլիս՝ նվիրված ՀՀ պետական խորհրդանշանների օրվա առթիվ անցկացվող տոնական քայլերթին։ Տոնական քայլերթը կանցկացվի հունիսի 15-ին՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Տոնական քայլերթը կազմակերպվում է «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։

Քայլերթը կմեկնարկի հունիսի 15-ին, ժամը 20-ին, Հանրապետության հրապարակից։ Ակնկալվում է, որ ամբողջ քայլերթին կընդգրկվի շուրջ 5000 մասնակից։ Մասնակիցները կանցնեն Նալբանդյան եւ Սայաթ-Նովայի փողոցներով, Ֆրանսիայի հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով եւ դարձյալ կվերադառնան Հանրապետության հրապարակ։

Տոնին մասնակցելու են հիմնականում դպրոցականներ, ուսանողներ եւ առհասարակ երիտասարդները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել