Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ «ՕՐՐԱՆԸ»

Հունիս 15,2011 00:00

Ինչպես զբաղվել գործարարությամբ, ինչպես զարգացնել ձեռնարկատիրական հմտություններն ու նորարարական մտածելակերպը, ինչպես ստեղծել ճիշտ հարաբերություններ հաճախորդների հետ եւ ինչպես կազմակերպել արդյունավետ թիմային աշխատանք: Այս եւ նմանատիպ այլ հարցերի պատասխանը ստանալու համար երեկ «Գործարար այցելություններ» միջոցառման շրջանակներում ավելի քան 15 դպրոցականներ այցելեցին «Մերի Քեյ Արմենիա» ընկերություն: «Գործարար այցելությունները» «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից իրականացվող Entrepreneurship and Civil Activism For Young People («Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն երիտասարդների համար») ծրագրի միջոցառումներից է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության կողմից:

Ծրագրի նպատակը տարբեր գործարար ընկերություններ եւ ձեռնարկություններ կատարվող այցելությունների միջով ավագ դպրոցներում տնտեսագիտություն ուսումնասիրող աշակերտների ձեռնարկատիրական գիտելիքների եւ հմտությունների խորացմանը նպաստելն է: Աշակերտներին հանդիպեց եւ նրանց հարցերին պատասխանեց «Մերի Քեյ Արմենիա» ընկերության ուսուցման ծրագրերի մասնագետ Մելինե Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել