Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ԼԱՎ ՄԱՐԶԱՎԻՃԱԿՈՒՄ

Հունիս 15,2011 00:00

\"\"Այսօր սիրողական բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը մեկնում է Անկարա: Թուրքիայի մայրաքաղաքում հունիսի 15-25-ը անցկացվելու է մարզաձեւի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը թիմում ընդգրկել է հետեւյալ բռնցքամարտիկներին:

49 կգ քաշային Հովհաննես Դանիելյան

52 կգ՝ Նարեկ Աբգարյան

56 կգ՝ Հովհաննես Բաչկով

60 կգ՝ Վլադիմիր Սարուխանյան

64 կգ՝ Հրաչյա Ջավախյան

69 կգ՝ Սամվել Մաթեւոսյան:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, որ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայից առաջնությունում նշանակվել է մրցավարական հանձնաժողովի անդամ, երեկ մեզ տեղեկացրեց, որ նախապատրաստության ամբողջ ընթացքն անցել է առանց խնդիրների: «Թե ֆեդերացիան, թե ՀԱՕԿ-ը եւ թե նախարարությունն այս ընթացքում բավարարել են մարզիչների ներկայացրած բոլոր ծրագրերը: Բռնցքամարտիկներն անցկացրել են ուսումնամարզական երեք հավաք, մասնակցել միջազգային մրցումների, այդ թվում՝ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարին, որ ավանդաբար անցկացվում է Երեւանում: Նախորդ օրը զրուցել եմ գլխավոր մարզչի հետ: Պարոն Մեհրաբյանը վստահեցրեց, որ բռնցքամարտիկները լավ մարզավիճակում են ու պետք է որ արդարացնեն սպասելիքները», – ասաց Դերենիկ Գաբրիելյանը եւ ավելացրեց, որ Եվրոպայի առաջնությունում օլիմպիական ուղեգրեր չեն խաղարկվում, սակայն ֆեդերացիան այն համարում է սեպտեմբեր-հոկտեմբերին Բաքվում կայանալիք աշխարհի առաջնության, որն արդեն վարկանիշային է, նախապատրաստության կարեւոր փուլ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել