Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Մարգարովի երրորդ փորձը՝ «Միկայում»

Հունիս 15,2011 00:00

\"\"Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում սեփական հարկի տակ «Գանձասարից» վերջին րոպեին 0:1 հաշվով կրած պարտությունը «Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի համար ճակատագրական եղավ: «Ակումբի ղեկավարությունը երիտասարդ մասնագետին գահընկեց արեց»,- տեղեկացնում է «Armsport.am»-ը:

Գլխավոր մարզչի պաշտոնում նրան փոխարինել է «Արարատ 73»-ի լեգենդար հարձակվող Էդուարդ Մարգարովը, որն առայժմ թիմը գլխավորելու է մինչեւ մրցաշրջանի ավարտը:

Մարգարովը երրորդ անգամ է գլխավորում «Միկա» ֆուտբոլային թիմը: Իսկ նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ սա ակումբում մարզչական 16-րդ փոփոխությունն է, սկսած կազմավորման տարեթվից՝ 2000 թվականից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել