Հայաստանցի շախմատիստներ Զավեն Անդրիասյանը, Գեւորգ Հարությունյանը, Արթուր Գաբրիելյանը, Լիլիթ Գալոյանն ու Նելլի Աղինյանը այս օրերին Վորոնեժում հանդես են գալիս աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հիշատակին նվիրված խոշոր փառատոնում:
Սկզբում անցկացված արագ խաղի մրցաշարում մեր շախմատիստները մրցաշարային ամփոփիչ աղյուսակում դասավորվեցին հետեւյալ հաջորդականությամբ:
3. Արթուր Գաբրիելյան՝ 7,0 միավոր
4. Զավեն Անդրիասյան՝ 7,0
5. Գեւորգ Հարությունյան՝ 6,5
18. Լիլիթ Գալոյան՝ 6,0
28. Նելլի Աղինյան՝ 5,5
Ներկայումս ընթանում է փառատոնի հիմնական մրցաշարը, որում անցկացված երկու տուրերից հետո հարյուր տոկոսանոց արդյունք են ցույց տվել ինը շախմատիստներ: Նրանց մեջ են նաեւ Զավենն ու Արթուրը: