Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում էլի ավտովթար է եղել

Հունիս 15,2011 00:00

\"\"Թուրքիայի Մուղլա հանգստավայր քաղաքում վթարի է ենթարկվել Բելառուսի քաղաքացիներ տեղափոխող ավտոբուսը, որի արդյունքում տուժել է 14 զբոսաշրջիկ եւ նրանց գիդը: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը: Ոստիկանության նախնական տվյալներով, վթարը տեղի է ունեցել վարորդի կողմից արագությունը գերազանցելու եւ ղեկը կառավարել չկարողանալու արդյունքում. ավտոբուսը ուղղակի շրջվել է:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Թուրքիայում տեղի էր ունեցել եւս մեկ, բայց ավելի խոշոր վթար: Հունիսի 8-ին Գիրեսուն սեւծովյա քաղաքում միջազգային երթուղիներ իրականացնող ավտոբուսը բախվել էր ճանապարհային ցուցանակին, շրջվել ու այրվել էր: Արդյունքում զոհվել էր 10 մարդ: Այն ժամանակ վարորդն ուղղակի ղեկին քնել էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930