Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի պայմանները հայտնի են

Հունիս 15,2011 00:00

Հայտնի են դարձել Ադրբեջանի կողմից ներկայացված՝ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության ժամկետի հետ կապված այն պայմանները, որոնք մտադիր է առաջադրել Բաքուն:

Հիշեցնենք, որ կայանն այսօր վարձակալությամբ տրվել է Ռուսաստանին, եւ դրա ժամկետը սպառվում է արդեն 2012թ. հունվարին: APA-ի փոխանցմամբ, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ընթացող քննարկումներում կարեւոր տեղ են զբաղեցնում ֆինանսական հարցերը: Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը առ ժամանակ առաջ ընդգծել էր, թե Բաքուն մտադիր է բարձրացնել վարձակալման գինը: Բայց բացի վարձակալման գնից, Բաքուն նաեւ մի քանի այլ առաջարկներ է արել, այդ թվում՝ կայանի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա նվազագույնի հասցնել, ու այդ նպատակով կայանի արդիականացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, նաեւ փոխհատուցել զբոսաշրջության գոտի համարվող Գաբալայի շրջանի միջավայրին եւ բնակչությանը հասցված վնասը: Առաջարկների թվում են նաեւ կայանում ադրբեջանցի զինվորականների ներգրավումը, նաեւ ադրբեջանական կողմին ներկայացնել ավանում, որտեղ տեղակայված են նաեւ կայանի սպասարկող անձնակազմն ու նրանց ընտանիքները, հիմնական ծառայությունների, ինչպես նաեւ զինվորական ավանի տարածքում սննդի ծառայությունների, առեւտրի եւ այլնի մասին տեղեկություններ:

Ենթադրվում է, որ կայանի վարձակալության շուրջ բանակցությունները կավարտվեն 2011թ. վերջին, եւ արդեն 2012թ. փետրվար-մարտ ամիսներին նոր պայմանագիրը կկնքվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել