Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալացիները Բերլուսկոնիին զրկեցին անձեռնմխելիությունից

Հունիս 15,2011 00:00

\"\"Իտալիայում տեղի է ունեցել համաժողովրդական հանրաքվե՝ երկրի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի գլխավորած կառավարության կողմից առաջարկված մի շարք բարեփոխումներ անցկացնելու նպատակով: Հանրաքվեի արդյունքում Բերլուսկոնին ջախջախիչ պարտություն է կրել. իտալացիների գերակշիռ մեծամասնությունը դեմ է արտահայտվել կառավարության նախաձեռնություններին, որոնք ներառում էին նաեւ մի օրինագիծ, որով սկանդալային համբավ ունեցող վարչապետին օժտում է դատական հետապնդումներից մասնակի անձեռնմխելիությամբ:

Քվեարկությունը տեղի է ունեցել հունիսի 12-13-ին: Հանրաքվեի դրված հարցերից մեկը վերաբերել է Ապեններում ատոմային էներգիայի վերականգնմանը, որից իտալացիները հրաժարվել էին դեռեւս 1987-ին՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ում տեղի ունեցած աղետից հետո: Այդ նախաձեռնության դեմ է արտահայտվել իտալացիների 94 տոկոսը: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, երկրի բնակչության ավելի քան 96 տոկոսը դեմ է արտահայտվել նաեւ օրենսդրական ակտերի չեղյալ համարելու առաջարկին: Դրանք նախատեսում էին ջրային ռեսուրսների սեփականաշնորհում եւ ջրի գնի սահմանում: Հանրաքվեի մասնակիցների 95 տոկոսը «կողմ» է քվեարկել նաեւ, այսպես կոչված, «հարգելի պատճառով» օրենքի վերանայմանը, որը կառավարության ղեկավարին տալիս էր դատական հետապնդման ենթարկվելուց խույս տալու հնարավորություն՝ մասնակի անձեռնմխելիություն: Այդպիսի իրավունք Բերլուսկոնին ստացել էր ավելի քան մեկ տարի առաջ, երբ ընդունվել էր «հարգելի պատճառի» մասին օրենք, որով թույլատրվում էր կամ հարգելի էր համարվում վարչապետի եւ կառավարության անդամների՝ դատական նիստերից ծառայողական պարտականությունների կատարմամբ պայմանավորված բացակայությունը:

Ավելի վաղ Իտալիայի Սահմանադրական դատարանը այդ օրենքի առանձին դրույթներ երկրի Մայր օրենքին հասակող էր ճանաչել: Հիշեցնենք, որ ներկայումս երկրի վարչապետ Սիվիո Բերլուսկոնիի դեմ միանգամից չորս դատական գործ է հարուցվել, եւ նախկինում եղած այդ արտոնությունը նրան հիմա ամենաշատն էր օգտակար լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել