Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՔՈՒՄ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՇԵՆՔԸ

Հունիս 15,2011 00:00

\"\"Իրաքում տասնյակ ահաբեկիչներ գրոհով վերցրել են երկրի մայրաքաղաքից 50 կմ հեռավորությամբ գտնվող ծայրամասային Դյալա թաղամասի իշխանության վարչական շենքը: Կառավարական համալիր ներխուժելու համար նրանք պայթեցրել են ականապատված մի ավտոմեքենա: Շենքը գրոհելու ժամանակ զոհվել է 8 մարդ, 28-ը վիրավորվել է: Այդ մասին հաղորդում է Reuters-ը: Այլ աղբյուրների մատուցմամբ, ականապատված մեքենաները երկուսն են եղել: Տեղի ոստիկանության մատուցմամբ, նախ՝ տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյունը, որին հաջորդել է մահապարտ-ահաբեկչի մեքենայի պայթյունը:

Զույգ պայթյուններից հետո ահաբեկիչների եւ պահպանության ծառայության աշխատակիցների միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ոստիկանությունը շրջափակել է այն շենքը, որում գտնվում են գրոհայինները:

Երեկ որեւէ խմբավորում չէր ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: Ի դեպ, Դյալան գտնվում է Բաղդադի արեւմտյան հատվածը Իրանի հետ կապող սահմանագծում եւ երկար տարիներ հանդիսանում է «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի հենակետային քաղաքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել