Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՔՐԵԼՈՎ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՇԻՆ

Հունիս 15,2011 00:00

\"\"«Պրահայի Քվադրինալեն» խոշորագույն եւ ճանաչված միջազգային թատերական փառատոնն է՝ բեմական ձեւավորման ոլորտում (բեմանկարչություն, զգեստների, լուսային եւ երաժշտական ձեւավորում), բաղկացած երեք մասնաբաժիններից, որոնց ընթացքում տեղի են ունենում բազմաժանր ցուցադրություններ, սիմպոզիումներ, քննարկումներ, վարպետության դասեր եւ այլն: Փառատոնը կազմակերպվում է 1967թ.-ից՝ Չեխիայի մշակույթի նախարարության, ԵՄ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, Չեխիայի նախագահի հովանու ներքո: Փառատոնն անց է կացվում չորս տարին մեկ անգամ: «Պրահայի Քվադրինալեի» 40 տարիների ընթացքում իրենց աշխատանքներով ներկայացել են այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են` Սալվադոր Դալին, Օսկար Նիմեյերը, Տադեուշ Կանտորը, Ժոզեֆ Սվոբոդան, Դավիթ Բորովսկին եւ այլք: Հերթական «Քվադրինալեին», որը տեղի է ունենալու հունիսի 16-26-ը, մասնակցում է ավելի քան 62 երկիր: Առաջին անգամ մասնակցում է Հայաստանը` Ազգային ցուցադրությամբ, որի խորագիրն է «Մաքրելով հիշողության փոշին»: Հայաստանը այս փառատոնին մասնակցում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` հետեւյալ կազմով. Նելլի Բարսեղյան («Պրահայի Քվադրինալեի» ազգային համադրող), բեմանկարչուհի Լիլիթ Ստեփանյան (Երեւանի մնջախաղի պետական թատրոնի բեմադրող նկարիչ): Ցուցադրվելու են չորս ներկայացումների բեմանկարչական հենքերը՝ «Արդաղիոն», «Գիրք ծաղկանց» (Երեւանի մնջախաղի պետական թատրոն) «Աթոռը», «Արեգնազան» (Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել