Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՔԵՂ ԵՆ, ԲԱՅՑ…

Հունիս 15,2011 00:00

\"\"Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան եւ Նոյեմբերյան քաղաքներում վերջին տարիներին դատարանների շքեղ շենքեր են կառուցվել: Մարզկենտրոն Իջեւանում սկսվել է դատարանի նոր շենքի շինարարությունը: Ամենից տպավորիչը սահմանամերձ Բերդ քաղաքում մի քանի տարի առաջ գործարկված դատարանի շենքն է: Այն հիրավի Բերդի տարածաշրջանի ամենագեղեցիկ կառույցն է:

Միջնադարում մեծ ու շքեղ եկեղեցիներն էին հասարակ մարդկանց ակնածանք եւ վախ ներշնչում: Սահմանամերձ գոտում, սեփական տանը կից անգամ հավանոց սարքելու համար միջոցներ չունեցող կարիքավոր բնակիչները վախով են նայում դատարանի շենքին: Մարդիկ օրհնելով՝ իրար մաղթում են. «Դատարանի հետ գործ չունենաս»: Բնակչությունը գրեթե ամբողջությամբ կորցրել է հավատը դատարանների հանդեպ ու չի հավատում, որ դատարանը «հենց այնպես» կարող է արդար վճիռ կայացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել