Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆՏԵԼԸ»՝ ԿԱՊԻՑ, «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐԸ»՝ ՋՐԻՑ

Հունիս 15,2011 00:00

Երեկվանից Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը զրկված է քաղաքային հեռախոսակապից: Քաղաքային կապը, ինչպես տեղեկացրել են «ԱրմենՏել» ընկերությունից, վերականգնվելու է միայն մի քանի օրից: Պազվում է՝ օրերս այս թաղամասը նաեւ ջրազրկվելու է: Երեկ էլ «Երեւան ջուր» ընկերությունն է հաղորդագրություն տարածել, որ հունիսի 16-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մեծ մասում ջուր չի լինելու: Առանց կապի եւ ջրի մնալու պատճառը, հավանաբար, թաղամասում իրականացվող հսկայածավալ շինարարական աշխատանքներն են: Այդ պատճառով անգամ էլեկտրաէներգիան է ցերեկային ժամերին հաճախ անջատվում: Թաղամասում ավելանում են նոր շենքերն ու հասարակական օբյեկտները, իսկ հին բնակիչները ստիպված են օրերով առանց կապի, ջրի ու լույսի մնալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել