Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒՐԻԶՄԻ ԷԹԻԿԱ ՉՈՒՆԵՆՔ

Հունիս 15,2011 00:00

«Հայաստանում ամբողջովին բացակայում է տուրիզմի էթիկան: Այդ ոլորտում հաճախ աշխատում են պատահական մարդիկ եւ ոչ թե որակյալ կադրեր»,- երեկ, ըստ «Արմինֆոյի», մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի տուրօպերատորների նախագահ, Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը: Նրա խոսքերով, թերությունները շտկելու համար Տուրիզմի հայկական ինստիտուտը ձեռնամուխ է եղել որակյալ կադրերի պատրաստմանը. «Տարեցտարի նկատվում է մեր երկրի նկատմամբ հետաքրքրություն եւ ոչ միայն մեր հայրենակիցների, այլ նաեւ արտասահմանցիների կողմից»:

Սակայն Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ նշել է, որ Հայաստանի, մանավանդ՝ Երեւանի հյուրանոցների մեծ մասը համապատասխանում է միջազգային ստանդարտներին. «Հյուրանոցների զբաղվածությունն ամսական տատանվում է 50-70%-ի սահմաններում, ինչը վատ ցուցանիշ չէ: Հայաստանն անվտանգ եւ հյուրընկալ երկիր է: Հարկավոր է ընդամենը ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի հյուրը ցանկանա այցելել նաեւ երկրորդ անգամ: Դրա շնորհիվ մենք կարող ենք ապրել ավելի հարուստ երկրում, չէ՞ որ տուրիզմը նույնպես էական դեր է կատարում երկրի բարգավաճման գործում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել