Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԱԿԵԼ ԵՆ «ՋՐՄՈՒՂԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ» ՎՐԱ

Հունիս 15,2011 00:00

\"\"Երեկ, ժ.13:00-ի սահմաններում, անհայտ անձը ներկայանալով ջրմուղի աշխատակից՝ փորձել է մուտք գործել Երեւանի Եղբայրության փողոցի 16 շենքի բնակարաններից մեկը, սակայն տանտերը կասկածելով նրան՝ անմիջապես զանգել է ոստիկանություն: Ոստիկանները շտապ մեկնել են ահազանգի վայր եւ հետապնդել ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող անձին: Վերջինս մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքում չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, կիրառել է իր մոտ եղած զենքը, որից հետո ոստիկանները, նախազգուշական կրակոց արձակելով վնասազերծել են հետապնդվողին, որը գանգոսկրի լուրջ վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրա կյանքին վտանգ է սպառնում: Պարզվել է, որ հետապնդվողը վերջերս մայրաքաղաքի մի շարք թաղամասերում ավազակային հարձակումներ կատարելու մեջ կասկածվող, 30-ամյա Արման Ենգիբարյանն է: Ի դեպ, «Ջրմուղի աշխատակցի» մասին 3 անգամ անդրադարձել ենք «Առավոտում»: Հիվանդանոց տեղափոխելուց 3 ժամ հետո կասկածյալը մահացել է։ Երեկ ուշ ժամի հայտնի դարձավ, որ քրեական գործի վարույթը իրականացնելու է Հատուկ քննչական ծառայությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել