Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՄՀ-ից սպասում ենք հերթական 29 մլն դոլարը

Հունիս 15,2011 00:00

Երեկ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առեւտրային կազմակերպության («ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ) կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Օրակարգի առաջին հարցով քննարկվել եւ հաստատվել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային ներկայացվելիք հատկացման ծրագրային 20-րդ հայտը՝ կից փաստաթղթերով: Համաձայն հայտի՝ 2011թ. հուլիս-սեպտեմբեր եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը կորպորացիայից ակնկալում է ստանալ 29 012 885 ԱՄՆ դոլար, որից 28 222 698 ԱՄՆ դոլարն ուղղվելու է Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, մնացած մասը մոնիթորինգի եւ գնահատման ու ծրագրի կառավարման եւ վերահսկողության ծախսերն են:

Ընթացիկ եռամսյակի ավարտի դրությամբ ծրագրի փաստացի եւ կանխատեսվող (հունիս ամսվա) ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 138 200 941 ԱՄՆ դոլար: Քսաներորդ հատկացման հայտը ՀՄՀ-Հայաստան ծրագրի նախավերջին հայտն է: Վերջին՝ քսանմեկերորդ հայտը Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային կներկայացվի ս.թ. սեպտեմբեր ամսին եւ կներառի ծրագրի փակման գործընթացին առնչվող ծախսերը: Վերոհիշյալ ծախսերի կատարումից հետո ՀՄՀ-Հայաստան ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 176 491 028 ԱՄՆ դոլար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել