Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԱՇԽԱՏԵՑ

Հունիս 15,2011 00:00

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը երեկ ասել է, որ ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը դեր ունի Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսության մեկնարկի գործում: Փորձագետը հիշեցրել է, որ Մարի Յովանովիչը, ով լքեց Հայաստանը նախորդ շաբաթ, կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնականի պաշտոնը: Կիրակոսյանի կարծիքով, Յովանովիչի կարիերայի աճը պայմանավորված է հենց Հայաստանում իր արդյունավետ աշխատանքով: «Նա իր աշխատանքի մեծ մասը անցկացրել է կուլիսների հետեւում, սակայն, ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի քաղաքականությունը ուղղված էր Հայաստանում կայունության պահպանմանը»,- ասել է փորձագետը: «Մեդիամաքսը» հիշեցնում է, որ մարտի 23-ին ելույթ ունենալով Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում՝ Մարի Յովանովիչը հերքել էր պնդումներն այն մասին, որ ԱՄՆ-ն մասնակցում է Հայաստանի քաղաքական ուժերի միջեւ երկխոսության հաստատմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930