Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-Ն ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է

Հունիս 15,2011 00:00

Վերջին օրերին ՀՀՇ «Կենտրոն» տարածքային կազմակերպությունում ստացվել է կուսակցությունից դուրս գալու մոտ մեկուկես տասնյակ դիմում: ՀՀՇ-ն երեկ հանդես է եկել պարզաբանմամբ. «Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի իշխանությունները ՀՀՇ ղեկավար կազմի փոքր մի խմբի միջոցով փորձեցին ազդեցություն գործել ՀՀՇ ներսում եւ ճեղքվածք առաջացնել կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ, ինչի մասին խոսվեց նաեւ 2010թ.-ի հուլիսի 17-ին կայացած ՀՀՇ 16-րդ համագումարում: ՀՀՇ վարչության եւ խորհրդի զգոնության շնորհիվ աննշան այդ միջադեպը հարթվեց: Կուսակցությունը այս փորձությունից դուրս եկավ ավելի ամրացած եւ բարձր հեղինակությամբ՝ ի չիք դարձնելով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերի ծրագրերը: Համագումարին հետեւած շուրջ մեկ տարվա ընթացքում ՀՀՇ շարքերը համալրվեցին մոտ 300 նոր անդամներով: Տասնվեցերորդ համագումարից հետո հիշյալ փոքր խումբը՝ հիմնականում «Կենտրոն» տարածքային կազմակերպության անդամներ, ըստ էության, դադարեցրեցին իրենց ներգրավվածությունը կուսակցության աշխատանքներին: Կուսակցությունից դուրս գալու նրանց դիմումները սպասվում էին վաղուց, նրանք որոշեցին դա անել հիմա: Հնարավոր է, որ արդեն ստացված դիմումներին ավելանա եւս 1-2 տասնյակ դիմում՝ դարձյալ հիմնականում «Կենտրոն» տարածքային կառույցի անդամներից: Հետեւաբար, գործ ունենք ոչ թե ինչ-որ նոր երեւույթի, այլ մեկ տարի առաջ տեղի ունեցած միջադեպի ձգձգված ֆորմալ ավարտի հետ»:ՅՈՎԱՆՈՎԻՉԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել