Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ՈՒՄ ԲԱ՞Ն ԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ

Հունիս 15,2011 00:00

«ՀՀ երրորդ հանրապետության վախճանն արդեն մոտ է, եւ ստեղծվելու է չորրորդ հանրապետություն»,- այս համոզմունքին «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը հանգել է առավելապես ԱՄՆ-ում վերջերս կայացած մի շարք հանդիպումների արդյունքում: Խզմալյանը ԱՄՆ-ում էր գտնվում նախաձեռնության համակիր Գարեգին Չուքասզյանի հետ:

Նրանք հանդիպումներ են ունեցել հայ համայնքի եւ ամերիկյան տարբեր շրջանակների հետ: «Սարդարապատցիների»՝ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում այնտեղ էին ժամանել նաեւ ՀԱԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչները: Խզմալյանի համոզմամբ՝ ՀՀ երրորդ հանրապետությունն այնպիսի պետաիրավական ու սոցիալական հիմքերի վրա էր խարսխված, որը անխուսափելիորեն ճգնաժամի էր հանգեցնելու: Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու համար համակարգային փոփոխություններ են պետք, եւ դա հնարավոր է միայն իշխանափոխությամբ: Իշխանափոխությունից հետո պետք է ստեղծվի նոր համակարգը, որը նոր գաղափարական, սոցիալական, քաղաքական ճանապարհով է գնալու: Հենց այս գործընթացն էլ Խզմալյանն անվանում է չորրորդ հանրապետություն: Իսկ եթե իշխանությունները բռնի ուժի դիմեն, ապա պատասխանատվություն են կրելու դրա համար: Եթե զիջեն իշխանությունը ժողովրդին, ազգային նպատակներին հասնելն ավելի հեշտ կլինի: Խզմալյանը նշել է, որ համակարգային փոփոխություններից հետո եկող իշխանության ներկայացուցիչները լինելու են քաղաքացիական ակտիվ հասարակության անդամները, որոնք պայքարում են անօրինականությունների դեմ: «Սարդարապատ» շարժման դերը, ըստ նրա, լինելու է այն, որ իրենք անցումային խումբ են լինելու եւ առաջին հարվածն իրենց վրա են վերցնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել