Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Հունիս 15,2011 00:00

\"\"

Երեկ «Առավոտը» ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց՝ ասում էիք, որ դատի եք տալու ԿԲ անդամների հասցեին վիրավորական արտահայտություններով հանդես եկած անձանց, ինչ-որ քայլ արե՞լ եք: Հիշեցնենք, որ խոսքը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մասին է, որն իր հրապարակային ելույթներից մեկում ԿԲ վարչության պետերից մեկի մասին ասել էր «պաթոլոգիական ապուշ»: Պարոն Ջավադյանը պատասխանեց. «Կենտրոնական բանկը ինստիտուցիոնալ կառույց է, մեր մոտեցումներն էլ են ինստիտուցիոնալ, մենք ունենք ինստիտուցիոնալ համբերություն: Մի քիչ էլ կսպասենք, եւ եթե որեւէ կերպ շարունակվեն այդ վիրավորանքները կամ փորձեն ինչ-որ պատասխաններ տալ՝ այդ դեպքում անպայման: Ներողամտությունն ու հանդուրժողականությունը լավ բան են, բայց դա չի նշանակում, որ լռելու ենք ու չենք գնալու դատարան: Եթե որեւէ շարունակություն ունենա՝ միանշանակ կգնանք դատարան»:

Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել