Վրաստանում տեղի է ունեցել լավագույն համբույրի առաջին «Kiss Party»-ն: Մի քանի ժամ տեւած մրցույթին մասնակցել է 6 զույգ, որոնցից մեկը լեսբուհիներ էին: Հաղթող է ճանաչվել ավանդական կողմնորոշմամբ զույգերից մեկը, որն անդադար համբուրվել է 3 ժամ 10 րոպե: Որպես մրցանակ զույգը ստացել է մեկշաբաթյա ուղեգիր Թուրքիա: «Kiss Party»-ին մասնակցելու նպատակով Թբիլիսի էին մեկնել նաեւ մեծ թվով հայ երիտասարդներ: