Լրահոս
Օրվա լրահոսը

Քարդաշյանը մտափոխվել է

Հունիս 14,2011 00:00

Ամերիկյան բարձրաշխարհիկ երեկույթների 30-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը, որ անցած ամիս նշանվել էր բասկետբոլի աստղ Քրիս Համֆրիսի հետ, ասել է, որ մտադիր է մինչ տարեվերջ հղիանալ: Այս մասին տեղեկացնում է Daijiworld.com կայքը: Այն հարցին, թե մոտ ժամանակներս պատրաստվո՞ւմ եք երեխա ունենալ, Քիմը պատասխանել է. «Ես հուսով եմ, իրոք հույս ունեմ: Միգուցե տարեվերջին: Տարեվերջին, ճիշտ է, երեխա չեմ ունենա, սակայն, միգուցե, մենք սկսենք փորձել տարեվերջին՝ հարսանիքից հետո»,- ասել է Քիմը:
Նա նաեւ հայտնել է, որ ամուսնանալուց հետո կպահպանի իր Քարդաշյան ազգանունը, սակայն տանը կլինի տիկին Համֆրիս: «Տանը, անկասկած, ես տիկին Համֆրիս կլինեմ: Միգուցե դառնամ Քիմ Քարդաշյան Համֆրիս, սակայն կարծում եմ, որ միշտ Քարդաշյան կլինեմ աշխատանքում»,- ասել է մեր հայրենակիցը:
Քիմը, որ բազմիցս հայտարարել էր, թե ցանկանում է մեծ ընտանիք ունենալ՝ 6 երեխա, վերջերս մտափոխվել է՝ տեսնելով, թե որքան դժվար է իր քրոջ՝ Քորթնիի համար երեխային մեծացնելը: Քարդաշյանը հայտարարել է, թե այժմ որոշել է 4 երեխա ունենալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել