Ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտերի Հայաստանի հավաքականները Թբիլիսիում անցկացված օլիմպիական խաղերի չեմպիոններ Բալավաձեի եւ Կարտոզիայի անվան միջազգային մրցաշարերում, որոնք ՖԻԼԱ-ի տարեկան միջոցառումների ծրագրում են եւ «Grand Prix»-ի կարգավիճակ ունեն, երեք մեդալ են նվաճել: Ազատ ոճում 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանն արժանացել է երկրորդ մրցանակի, իսկ Հարություն Հովհաննիսյանը (55 կգ քաշային կարգ) եւ Ալեքսան Միքայելյանը (74 կգ) երրորդ տեղ են զբաղեցրել հունահռոմեականների մրցապայքարում: