Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՐԴԱՆԱՆԻ ԹԱԳԱՎՈՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

Հունիս 14,2011 00:00

Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդը համաձայնել է կատարել երկրում քաղաքական բարեփոխումներ անցկացնելու մասին հորդանանցիների պահանջը: BBC-ի փոխանցմամբ, նա հայտարարել է, թե երկրի նախարարների կաբինետն այլեւս ոչ թե նշանակովի կլինի, այլ կարտացոլի խորհրդարանական մեծամասնության կազմը:
Իշխանության ղեկին լինելու 12-ամյակի առիթով հորդանանցիներին ուղղված իր ուղերձում միապետը խոստացել է հրաժարվել նաեւ վարչապետի նշանակման իրավունքից:
Վերլուծաբանները շեշտում են, թե թագավոր Աբդալլան առաջին անգամ հրապարակայնորեն տեղի է տալիս իր հպատակների պահանջներին եւ զիջման է գնում, բայց, ըստ ամենայնի, արդեն կես տարի ընթացող բողոքի ակցիաների ճնշման տակ: Ու թեեւ այդ բողոքի ակցիաները գլխավորապես խաղաղ բնույթ են կրում, բայց չեն կարող «արաբական գարնան» ֆոնին չանհանգստացնել իշխանություններին: Հիշեցնենք, որ բողոքի այդպիսի ակցիաները իշխանափոխության հանգեցրին Եգիպտոսում եւ Թունիսում, իսկ Լիբիայում դրանք վերածվեցին քաղաքացիական լայնամասշտաբ պատերազմի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել