Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱԴԴԱՖԻՆ ԷԼ Է ՇԱԽՄԱՏ ԽԱՂՈՒՄ

Հունիս 14,2011 00:00

\"\"Լիբիայում իշխող Մուամմար Քադդաֆիի ռեժիմը, ըստ BBC-ի, հայտարարել է երկրի արեւմուտքում՝ Զավիյա քաղաքը ապստամբներից հերթական անգամ ետ գրավելու մասին: Կառավարության հայտարարության համաձայն, ապստամբները «ջախջախվել են բանակի հետ մարտերից մի քանի ժամ հետո»: Ու թեեւ ապստամբները հաղորդում են քաղաքի կենտրոնում թեժ մարտերի ու կառավարական ուժերի կողմից ծանր զրահատեխնիկայի կիրառման մասին, բայց լրագրողները, որոնք գտնվում են քաղաքում, փոխանցում են, թե այնտեղ ամեն ինչ խաղաղ է եւ, ըստ ամենայնի, քաղաքը գտնվում է Քադդաֆիի վերահսկողության տակ. քաղաքի վրա ծածանվում է Քադդաֆիի դրոշը:
Միաժամանակ BBC-ի թղթակիցը, որը գտնվում է Տրիպոլիում, հարղորդում է, թե ապստամբները նոր ճակատներ են բացում եւ Քադդաֆիի ուժերը կարող են բոլոր ճակատներով մարտնչելու համար բավարար չլինել, առավել եւս, որ 10 շաբաթների ընթացքում ՆԱՏՕ-ի ռմբակոծությունների արդյունքում նրանք մեծ թվով տանկեր եւ ծանր տեխնիկա են կորցրել: Հայտնի է դարձել նաեւ, որ լիբիացի ապստամբները զենք ու զինամթերթ են ստանում Թունիսի միջոցով: Այդ գործընթացը ֆինանսավորում է աշխարհով մեկ սփռված լիբիական սփյուռքը:
Ընդսմին, լիբիական պետական հեռուստաընկերությունը կադրեր է հեռարձակել, որում գնդապետ Քադդաֆին շախմատ է խաղում ՖԻԴԵ-ի ղեկավար Կիրսան Իլյումժինովի հետ: Ինչպես պատմել է Իլյումժինովը, հանդիպման ժամանակ Մուամմար Քադդաֆին իրեն հաղորդել է, թե՝ չնայած ուժեղ ճնշումներին, մտադիր չէ լքել Լիբիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել