Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսները գործադուլ են արել եւ դրա համար կդատապարտվեն

Հունիս 14,2011 00:00

\"\"Բելառուսի Գրոդնենսկայա մարզում, Լեհաստանի հետ սահմանի մոտ, ավելի քան 100 վարորդ փակել է «Բուրզգի» սահմանակետ տանող ավտոմայրուղին՝ որպես Մինսկի կողմից մի շարք ապրանքներ, այդ թվում՝ ձավարեղեն, մակարոնեղեն, ցեմենտ, կենցաղային քիմիական ապրանքներ եւ այլն, նաեւ ավտոմեքենայի վառելիք, երկրից դուրս բերելու արգելքի դեմ բողոքի նշան: Բողոքավորներին զսպելու համար նրանց դեմ դուրս է բերվել օմօնը: Վերջիններս ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել, գործադուլի մեկ տասնյակից ավելի մասնակիցներ ձերբակալվել են եւ շուտով նրանց գործերը՝ վարչական իրավախախտումների մեջ մեղադրանքով, կհայտնվեն դատարաններում, իսկ ահա կազմակերպիչներն ու ակցիայի մասնակիցները, ինչպես ոստիկաններն են նշել, ավելի քան հարյուրն են եղել: Այդ մասին հաղորդում է newsru-ն:
Բանն այն է, որ Գրոդնոյի բնակիչների համար սահմանային առեւտուրը հիմնական եկամտի աղբյուր էր կամ համեստ աշխատավարձին հավելյալ գումար վաստակելու միջոց:
Մինսկի կառավարությունը հիշյալ որոշումը պատճառաբանել է սպառողական շուկան պաշտպանելու անհրաժեշտությամբ՝ վկայակոչելով «պետության տնտեսական կայունության ու նաեւ քաղաքացու՝ արժանապատիվ կենսամակարդակի սահմանադրական իրավունքի ապահովումը»:
Սակայն, ինչպես պարզվել է Պետական մաքսային կոմիտեում, արգելքները վերաբերում են ապրանքների՝ Մաքսային միության սահմաններից դուրս բերելուն, իսկ ահա Ռուսաստան եւ Ղազախստան ապրանքներ արտահանելու վրա որեւէ արգելք չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել