Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիացիները թուրքիայի դեմ բողոքի ցույց են արել

Հունիս 14,2011 00:00

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մոտ երկու հազար կողմնակիցներ գրոհել են Դամասկոսում Թուրքիայի դեսպանատունը: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ շեշտելով, որ անվտանգության ծառայողներին եւ դեսպանատան անվտանգության աշխատակիցներին հաջողվել է ցրել ցուցարարների բազմությանը:
Հիշեցնենք, որ news.am-ն ավելի վաղ հաղորդել էր, թե Թուրքիայի իշխանությունները Սիրիայից փախստականների հոսքի ավելացման կապակցությամբ «բուֆերային գոտի» են ստեղծել եւ վրանային ավանում ընդունում են սիրիացի փախստականներին:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը անմարդկային էր որակել Սիրիայի կառավարական զորքերի գործողությունները՝ հայտարարելով, թե Թուրքիան պատրաստ է ընդունել մինչեւ 10 հազար փախստականի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել