Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՎՐՈՊԱ ՆՈՍՏՐԱՆ ԵՎ ՊՈՂՈՍՅԱՆՆԵՐԸ»

Հունիս 14,2011 00:00

«ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ն տեղեկացնում է, որ ԵՄ «Եվրոպա նոստրա» մրցանակին է արժանացել «Պողոսյան» հիմնադրամի բրյուսելյան նստավայրը: Մրցանակը տրվել է «Պահպանություն» կատեգորիայում: «Վիլլա Ամպենը» կառուցվել է որպես առանձնատուն՝ 1931-1934թթ., բարոն Լուիս Ամպենի համար եւ համարվում է Art deco ոճում ժառանգության գլուխգործոց: Պողոսյաններն այն ձեռք են բերել կիսախարխուլ վիճակում, 2006թ.՝ նպատակ ունենալով շենքն օգտագործել որպես հիմնադրամի նստավայր եւ Արեւմուտքի ու Արեւելքի մշակույթների երկխոսության կենտրոն: Հիշեցնենք, որ Երեւանի Սիրահարների այգին նույնպես վերանորոգվել է «Պողոսյան» հիմնադրամի միջոցներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930