Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ

Հունիս 14,2011 00:00

Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցները դիմում-խնդրանք են հղել ՀՀ եւ ԱԺ նախագահներին, վարչապետին եւ մշակույթի նախարարին: Հիշեցնենք, որ լրացել է գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի եւ ՀՀ մշակույթի նախարարության միջեւ 2006թ. կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը եւ հունիսի 3-ի ծանուցմամբ նա տեղեկացվել է, որ հունիսի 16-ից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված: Նամակի հեղինակները գրում են. «Դավիթ Սարգսյանը որպես Ազգային գրադարանի տնօրեն, գրող ու հրապարակախոս, հայ մարդ՝ մեծ հեղինակություն եւ հարգանք է վայելում ինչպես մեր, այնպես էլ այլ երկրների հայ մտավորականության շրջանում… Հայաստանի ազգային գրադարանը՝ ի դեմս տնօրեն Դ. Սարգսյանի, նախապատրաստական մեծ աշխատանքներ է կատարել եւ կատարում՝ 2012թ. «Հայկական գրատպության 500-ամյակը» եւ «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» իրադարձությունները բովանդակալից եւ բազմաբնույթ անցկացնելու գործում: Ավելի քան համոզված ենք, որ Սարգսյանի բացակայությունից հիմնավորապես կտուժի ոչ միայն Ազգային գրադարանը, այլեւ գրադարանային, մշակութային դաշտը»: Նամակագիրները խնդրում են ղեկավարներին՝ հնարավորություն տալ Դավիթ Սարգսյանին շարունակելու իր աշխատանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել