Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵՆՔՆ ԷԼ Է ԱՆՏԵՐ, ՋՈՒՐՆ ԷԼ…

Հունիս 14,2011 00:00

\"\"Արդեն մեկ տարի Նոյեմբերյանի նախկին պոլիկլինիկայի շենքը դատարկ է՝ քաղաքի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի միավորումից հետո: Շենքը լքված է, միայն առաջին հարկում մի քանի սենյակ զբաղեցնում է տարածքի ռազմական ոստիկանությունը: Շենքը պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում է: Նոյեմբերյանի ավագանին դիմել էր կառավարություն, որպեսզի երբեմնի դպրոցական շենքը վերադարձվի համայնքին, սակայն հարցը դեռ լուծում չի ստացել: Այս վիճակում «անտեր» շենքից խմելու ջուր է հոսում, անտեղի, անիմաստ: Եվ այսպես ամեն օր ու ժամեր շարունակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել