Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԶԾ-Ն ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է

Հունիս 14,2011 00:00

«Առավոտի» հունիսի 9-ի համարում հրապարակված «Կոոպերատիվների գյուղ Լուսաձորը» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Իջեւանի տարածաշրջանի փոքրիկ Լուսաձոր գյուղում օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ ստեղծվել են գյուղական սպառողների եւ արտադրական կոոպերատիվներ: Հրապարակման մեջ օգտագործված էր համայնքապետարանից ստացված տեղեկատվությունը: Հրապարակմանը արձագանքել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի՝ ՄԱԶԾ Հայաստանի գրասենյակը: Ըստ ՄԱԶԾ պարզաբանման, «հոդվածում առկա են որոշ անճշտություններ: Մասնավորապես, Լուսաձոր գյուղում հիմնադրված արտադրական կոոպերատիվը, որը զբաղվելու է հացաթխման, մրգերի չորացման, պահածոյացման, ինչպես նաեւ մթերային խանութի գործարկմամբ, հիմնադրվել է ոչ թե բրիտանական  ՕՔՍՖԱՄ կազմակերպության, այլ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, իսկ կոոպերատիվի գործունեության համար հատկացված շենքը, որը  ՄԱԶԾ-ի կողմից հիմնանորոգվել եւ սարքավորումներով հագեցվել է, շենքի սեփականատիրոջ կողմից 10 տարի ժամկետով հանձնված է արտադրական կոոպերատիվին` անհատույց օգտագործման եւ տիրապետման»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել