Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՅԱ ԹԱԶԱ ԳՅՈՒՂԻ ՄՈՏ

Հունիս 14,2011 00:00

Չպարզված հանգամանքներում՝ բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 21 ՕՏ 811 պետհամարանիշի եւ «Ֆորդ» մակնիշի 27 ՕՏ 257 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի ուղեւոր՝ 20-ամյա Նվեր Ատլիկյանը մահացել է տեղում, իսկ վարորդը՝ 35-ամյա Արայիկ Մակարյանը, «Ֆորդի» վարորդը՝ 30-ամյա Վարդան Կոստանյանը եւ ավտոմեքենաների ուղեւորներ՝ 34-ամյա Լուսինե Մարտինյանը, Թինա Սարկիսովան, 30-ամյա Հովսեփ Հարությունյանը եւ 34-ամյա Միշա Անաստասեւը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը տեղափոխվել են Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
«ՎԱԶ-2107»-ի ավտոմեքենայից դուրս է բերվել Ն. Ատլիկյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել