Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՊՆ-ՈՒՄ

Հունիս 14,2011 00:00

Շենգավիթ համայնքի բնակիչ Դավիթ Թադեւոսյանի գործով շաբաթ օրը հրավիրվել եմ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժին եւ հարցաքննվել որպես վկա:
Հիշեցնենք, որ «Առավոտի» հունվարի 26-ի «Հոգեկան հիվանդ դարձած» հրապարակման հիման վրա  հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է, քննչական բաժնի ՀԿԳ քննիչ, մայոր Տիգրան Ամբարյանը երկարացրել է նախաքննության ժամկետը:
Հարցաքննվել են տասնյակ վկաներ, Դավիթին բուժած բժիշկները, ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ինչի մասին մենք տեղեկացրել էինք:
Ի դեպ. Ավանի հոգեբուժարանում մայիսի 13-30-ը գտնված Դ. Թադեւոսյանի հիվանդության պատմության «Համառոտ անամնեզ. ախտորոշման պատմությունը, հիվանդության ընթացքը» հատվածում նկարագրվածը Դավիթի մոր պատմածն էր, ինչը նա պնդել էր նաեւ մեզ՝ երեխային տեսակցելու ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել