Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՎԵՑԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐ

Հունիս 14,2011 00:00

Ս/թ հունիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ եւ Ակունք համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնց արդյունքում Գեղահովտի համայնքում 4392 ընտրողներից մասնակցեցին 2727 ընտրողներ, եւ առաջադրված 3 թեկնածուներից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Վարդան Պողոսյանը ստացավ 1772 ձայն, անկուսակցական Թաթուլ Գրիգորյանը՝ 908 ձայն եւ անկուսակցական Նահապետ Գեւորգյանը՝ 199 ձայն: Իսկ Ակունք համայնքում 2968 ընտրողներից մասնակցեցին 1838 ընտրողներ, եւ առաջադրված 3 թեկնածուներից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արծրուն Ղարիբյանը ստացավ 970 ձայն, անկուսակցական Կամո Պողոսյանը՝ 68 ձայն եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ստեփան Ղազարյանը՝ 740 ձայն: Այսպիսով, Գեղահովիտ եւ Ակունք համայնքներում համայնքի ղեկավարներ վերընտրվեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Վարդան Պողոսյանը եւ Արծրուն Ղարիբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել