Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՂԱՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵՆՔ

Հունիս 14,2011 00:00

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը երեկ համոզմունք է հայտնել, որ Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի. «Հայրենիքի ղեկավարը մի օրվա համար չի ապրում, կա վաղվա օր, մյուս օրվա օր, այնպես որ՝ ես կարծում եմ, որ ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվելու»: Նա վստահ է, որ Հայաստանի իշխանությունը չի գնա փաստաթղթի ստորագրման, որովհետեւ դա «խելագարություն կլինի»։ Ավելի պատկերավոր ասած, ըստ բանախոսի՝ «եթե գնացին այդ քայլին, պատկերացրեք, որ իշխանություն կկորցնեն»:
Բանախոսի կարծիքով, անկախ քաղաքական հայացքներից, անկախ ընդդիմադիր եւ իշխանական «խաղեր խաղալուց»՝ կա մի ճշմարտություն՝ մինչեւ Ղարաբաղի կարգավիճակը չորոշվի, ոչ մի բանակցություն չի կարելի վարել. «Մենք պարտավոր ենք փոխելու մեր դիրքորոշումը, մենք պարտավոր ենք նոր ձեւով սկսելու բանակցությունները, եթե մենք չենք կարողանում, փորձանքի կեսից ետ դառնալը տղամարդկություն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել