Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՈՐԴԸ ՎԿԱՅԱԿԱՆ ՉՈՒՆԵՐ

Հունիս 14,2011 00:00

\"\"Հունիսի 12-ին, ժամը 16:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրում՝ Սեւքար գյուղի մոտ, 23US771 պետհամարանիշներով «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան, որի ղեկին եղել է Սեւքար գյուղի բնակիչ Թոռնիկ Ճուղուրյանը, բախվել է 2404L պետհամարանիշներով «ԳԱԶ-322132» մակնիշի մեքենային: «Գազելի» ղեկին եղել է Սեւքարի բնակիչ Թաթուլ Գեւորգյանը: Վերջինս աշխատում է Իջեւան-Բագրատաշեն-Իջեւան ավտոբուսային երթուղում եւ ուղերթից վերադառնում էր տուն: Ականատեսների վկայությամբ՝ վթարի մեղավորը եղել է «Ժիգուլու» վարորդը, ով անտեսել էր թաց ասֆալտից եկող վտանգը: «Գազելի» վարորդը մեքենան ամեն կերպ փորձել է հեռացնել բախումից, սակայն՝ ապարդյուն: Մեքենաների վարորդները, բարեբախտաբար, վնասվածքներ չեն ստացել, «Գազելը» վնասված է, իսկ ահա ամբողջությամբ ջարդված «Ժիգուլին» այլեւս պիտանի չէ օգտագործման: «Ժիգուլու» վարորդ Թոռնիկ Ճուղուրյանը վարորդական իրավունքի վկայական չունի: Դեպքի կապակցությամբ ճանապարհային ոստիկանությունը քննություն է կատարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել