Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՆԱՊԱՐՀ ՏՎԵՔ՝ «ՔԵԹՐԻՆԻ ՄԻՀՐԱՆՆ» Է ԱՆՑՆՈՒՄ

Հունիս 14,2011 00:00

\"\"

\"\"

Երեկ ականատես եղանք, թե ինչպես էին  ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները Երեւանի Հալաբյան փողոցում կատարում ճանապարհային ոստիկանության ուղեկցող վաշտի աշխատակցի դերը: ԴԱՀԿ երկու աշխատակից կարմիր դրոշակներով Հալաբյան փողոցի վրա ՀՀ արդարադատության նախարարության եւ ԴԱՀԿ շենքի դիմաց կանգնեցնում էին ավտոմեքենաները: Պարզվեց, որ ԴԱՀԿ վարչական տարածքից դուրս էր գալիս «Մերսեդես 550» մակնիշի 500 ԼՏ 10 համարանիշի ավտոմեքենան, որը սպասարկում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին՝ «Քեթրինի Միհրանին»: Նույն շենքում աշխատում է նաեւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, որի համար, սակայն, ըստ ականատեսների, Հալաբյան փողոցը կաթվածահար չի լինում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել