Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երգչուհին մայրացավ

Հունիս 11,2011 00:00

\"\"Ճանաչված ուկրաինացի երգչուհի Անի Լորակն արդեն լույս աշխարհ է բերել իր դստրիկին: Երգչուհին եւ նրա բիզնեսմեն ամուսինը՝ Մուրատը, հունիսի 9-ին դարձան ծնողներ:
Երեխայի սեռը հղիության ողջ ընթացքում ամուսինները չեն ցանկացել իմանալ: Դա նրանց համար անակնկալ եղավ: Լորակն իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր. «Ինձ համար կարեւորը ոչ թե երեխայիս սեռն է, այլ նոր եւ առողջ ծնունդ տալը մեր երկրին: Երեխային կպահեմ ձեռքերումս ու այդ ժամանակ կիմանամ նրա սեռը: Իսկ մնացած ամեն բան ինքն իրեն կլինի»:
\"\"Ըստ dni.ru-ի՝ հայտնի չէ, թե երբ երգչուհին դարձյալ բեմ դուրս կգա, սակայն նա ասել է. «Ես, իհարկե, շատ եմ ուզում շուտ վերադառնալ իմ աստղային կյանքին: Միգուցե կկարողանամ մասնակցել «Նոր ալիք» մրցույթին: Չգիտեմ՝ ինչ կլինի: Համենայնդեպս, ես չեմ ցանկանում որեւէ բան պլանավորել»:
ինտերնետում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել