Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական սերը

Հունիս 11,2011 00:00

\"\"Քսենյա Սոբչակը նոր սեր ունի: Փաստորեն, հեռուստահաղորդավարուհին երկար մենակ չմնաց ու չտխրեց պատգամավոր Սերգեյ Կապկովից հեռանալուց հետո. բաժանումից հետո նա հանդիպում էր «Պրակտիկա» թատրոնի ռեժիսոր Էդուարդ Բայակովի հետ:
\"\"46-ամյա ռեժիսոր, «Ոսկե դիմակ» թատերական փառատոնի հիմնադիր Բայակովին Սոբչակը պատահական է հանդիպել: Ընկերների խորհրդով՝ Քսենյան նոր օգնական էձեռք բերում. Սոնյան՝ Քսենյայի օգնականը, Բայակովի դուստրն է: Վերջերս Սոբչակին հաճախակի կարելի է տեսնել Բայակովի հետ՝ ոչ միայն «Պրակտիկա» թատրոնում, այլ նաեւ ռեստորաններում:
Ռուսական ԶԼՄ-ները գրում են՝ Էդուարդը գեղեցիկ աղջիկների սիրահար է: Նա սիրավեպ է ունեցել դերասանուհի Եկատերինա Վոլկովայի եւ կինոաստղ Քսենյա Ռապորտի հետ:
Սակայն Սոբչակն ինքը ժխտում է խոսակցություններն իր նոր սիրավեպի մասին. «Ես չեմ ուզում հրապարակել իմ անձնական կյանքը: Դա այն միակ բանն է, հանուն որի կարելի է ու պետք է թողնել ամեն ինչ: Դա այն է, ինչի համար մենք գոյություն ունենք»:
Խոսակցություններ կան, որ հենց Էդուարդի համար Քսենյան հեռացավ Կապկովից, ում ապարանքում էլ համարյա մեկ տարի ապրում էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել