Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎՃԱՐ ՏԵՂԵՐ՝ ԶՈՐԱՑՐՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հունիս 11,2011 00:00

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել ավելացնել մագիստրատուրայի անվճար տեղերի քանակը զորացրված երիտասարդների համար: Ըստ «Մեդիամաքսի», ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ այս պահի դրությամբ անվճար տեղերի քանակը 99-ն է, սակայն մինչեւ օգոստոսի վերջ նախատեսվում է հասցնել 125-130-ի: Նախարարի խոսքով, բազմաթիվ երիտասարդներ, որոնք տեղեկացել են կառավարության այս նախաձեռնության մասին, խնդրել են ավելացնել թափուր տեղերի քանակը եւ երկարաձգել ընդունելության քննությունների ժամկետը: «Կառավարությունն ընդառաջելով այդ խնդրանքներին՝ մոտ 25-30 տոկոսով ավելացնում է անվճար տեղերի քանակը: Մենք նաեւ կերկարաձգենք ընդունելությունների ժամկետը՝ մինչեւ օգոստոսի 25-ը»,- հայտնել է Արմեն Աշոտյանը:
Արտոնյալ պայմաններից կարող են օգտվել այն զորացրված երիտասարդները, որոնք ավարտել են բակալավրիատը եւ մեկնել ծառայության, ինչպես նաեւ առանց տարկետման իրավունքի մագիստրատուրայում սովորող ուսանողները, որոնք ընդհատել են ուսումը եւ մեկնել ծառայության: «Այս որոշումը չի տարածվում վատ ուսման, վարքի եւ բացակայությունների հետեւանքով բուհերից հեռացված մնացած երիտասարդների վրա»,- շեշտել է նախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930