Երեկ կրթության եւ գիտության նախարարությունից ստացել ենք հաղորդագրություն, որում ասված է. «Առավոտի» հունիսի 10-ի համարում տեղ գտած «Խոստումներով մի կերակրեք» հրապարակման առնչությամբ տեղեկացնում ենք, որ միջազգային առարկայական օլիմպիադաների մրցանակակիրները հաջորդ շաբաթ վերջապես կստանան ՀՀ ԿԳ նախարարության խոստացած մրցանակները: Հարցի ձգձգումը պայմանավորված էր նախարարության բյուջեում նման միջոցների նախատեսված չլինելով, ինչպես նաեւ՝ պետական բուհերում, որոնց աջակցությանը դիմել էր նախարարությունը, ստեղծված ֆինանսական դժվարություններով՝ կապված 2011 թվականի եկամուտների կտրուկ անկումով, որն էլ պայմանավորված էր այս տարվա դիմորդների աննախադեպ թվով: Այդուհանդերձ՝ ՀՀ ԿԳ նախարարությանը հաջողվել է գտնել բարերար, ում անունը վերջինիս ցանկությամբ չի հրապարակվում, եւ ձեռք բերել մրցանակակիրների համար HP մակնիշի 7 համակարգիչ (նոութբուք), որ հաղթողներին կհանձնվեն հաջորդ շաբաթ: