«Էկոլուր» տեղեկատվական հ/կ-ին հասած տեղեկություններով, Երեւանի կենդանաբանական այգու 2 սեւաթույր կարապները սատկել են: Այս կարապները «Էրեբունի-Երեւան» տոնախմբության սիմվոլներն էին եւ ամեն տարի ամառային-աշնանային եղանակներին Երեւանի քաղաքապետի համապատասխան հանձնարարականով տեղափոխվում էին Կարապի լիճ եւ մայրաքաղաքի բնակիչներին հաճելի ժամանց էին պարգեւում։ Այժմ այդ կարապների դիերը լաբորատորիայում հետազոտվում են՝ պարզելու համար դրանց մահվան պատճառը: Երեկ մենք դիմեցինք Երեւանի կենդանաբանական այգի՝ կատարվածի մասին պարզաբանումներ ստանալու ակնկալիքով, սակայն այգու տնօրինությունից տեղեկացրին, որ մեր բոլոր հարցերին կպատասխանեն մի քանի օրից: