Եթե Անդրանիկ Մարգարյանն այսօր մեր կողքին լիներ, ապա հարազատները եւ կուսակից ընկերները սիրով եւ ջերմությամբ կասեին նրան՝ ծնունդդ շնորհավոր, վարչապետ: Այդուհանդերձ, կան Մարդու գործերը, ընկերները, ընտանիքը եւ հիշատակը: Ուրեմն՝ ծնունդդ շնորհավոր, Անդրանիկ Մարգարյան, եւ թող Ձեր անավարտ գործերը շարունակեն Ձեր կուսակից ընկերները, որդիդ՝ Տարոն Մարգարյանը, եւ բոլոր նրանք, ովքեր Ձեր կողքին էին դժվար եւ հեշտ տարիներին: Հունիսի 12-ին ՀՀ նախագահը, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, Անդրանիկ Մարգարյանի մտերիմները, ՀՀ քաղաքացիներ կայցելեն վարչապետի շիրմին: Նույն օրը տեղի կունենան միջոցառումներ՝ նվիրված նրա ծննդյան 60-ամյակին: