Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. ԲԱԽՇՅԱՆԸ՝ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԻ ՀԱՐՑՈՎ

Հունիս 11,2011 00:00

«Առավոտի» երեկվա համարում անդրադարձել էինք շնորհալի ջութակահար, արտերկրում ապրող մեր հայրենակից Հրաչյա Ավանեսյանի խնդրին, ով հնարավորություն չունի Հայաստանը ներկայացնել ՌԴ-ում կայանալիք Չայկովսկու անվան հեղինակավոր մրցույթին, քանի որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված:  ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը  ջութակահար Հրաչյա Ավանեսյանի հարցով երեկ դիմել է վարչապետին. «Առավոտ» օրաթերթից ու սոցիալական ցանցերի քննարկումներից տեղեկացա, որ Գերմանիայի Քյոլն քաղաքի ասպիրանտուրայում եւ Բելգիայի թագուհի Ելիզաբեթի անվան ակադեմիայում սովորող ջութակահար Հրաչյա Ավանեսյանը չի կարող մասնակցել հունիսի 13-ին Ռուսաստանում կայանալիք Չայկովսկու անվան հեղինակավոր միջազգային մրցույթին, որովհետեւ պարզվել է, որ նա Հայաստանի կողմից գտնվում է հետախուզման մեջ: Ավելի քան համոզված եմ, որ «Առավոտ» օրաթերթի 10.06.2011 թվակիր նամակում կարդացել եւ արդեն միջոցներ եք ձեռնարկել նամակի հեղինակի՝ Հրաչյա Ավանեսյանի՝ ՀՀ կառավարությանն ուղղված բաց նամակի խնդրանքին: Վստահ եմ, որ Ձեր արագ եւ ճկուն որոշումների կայացման արդյունքում մեր տաղանդավոր հայրենակցին պատիվ կտրվի մրցույթում ներկայացնելու Հայաստանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել