Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՉԻ ԽՈՍՎՈՒՄ

Հունիս 11,2011 00:00

\"\"

«Մենք պետք է որպես սկզբունք ընդունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդների հայտարարությունը, որտեղ առավելագույն հորդորը, որ արվում է բանակցող կողմերին, հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալն է»,- երեկ Երեւանում լրագրողներին ասել է ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նա խորհուրդ է տվել առաջ չընկնել եւ ինչ-ինչ տարբերակներ չքննարկել, քանի որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանրամասնությունների մասին այսօր չի խոսվում: Ըստ նրա, սկզբունքների շուրջ համաձայնություն չի լինի, որովհետեւ Ադրբեջանը չի ստորագրի մի այնպիսի փաստաթուղթ, որտեղ արձանագրված կլինի ուժի չկիրառման մասին պարտավորություն: «Իսկ եթե Ադրբեջանը դրան համաձայնի, ապա դա կնշանակի, որ Ադրբեջանը ճանապարհ է բացում ԼՂՀ-ի փաստացի անկախության միջազգայնացման համար, որին կարող են հետեւել կողմերին հետաքրքրող մյուս բոլոր հարցերի քննարկումները»,- ասել է Վահրամ Աթանեսյանը:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել