ԱՄՆ-ում վաճառքի է հանվել կոմիքսների գիրք, որի գլխավոր հերոսուհին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է: Կոմիքսը լույս է տեսել «Քաղաքական ուժ» սերիայի շարքում, որը հրատարակում է ամերիկյան «Bluewater Productions» ստուդիան, որի նպատակն է ցույց տալ այն բոլոր խարդավանքներն ու դավադրությունները, որոնք ուղեկցել են Քլինթոնին: 32 էջանոց կոմիքսի արժեքն է շուրջ 4 դոլար: